Իրանի փոխնախագահը նախագահական ընտրություններից մեկ օր առաջ հանել է իր թեկնածությունը
744
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 10:54
![]() Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Խաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու և Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի, ինչպես նաև որոշ ուլեմների և համակիրների խնդրանքով՝ ես հրաժարվում եմ շարունակել ճանապարհը և հուսով եմ, որ իմ մյուս երեք եղբայրները կօգտվեն համախմբվելու և հեղափոխության շարժումն ամրապնդելու հնարավորությունից»,- գրել է նա։ Նշենք, որ Իրանում Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն վաղը՝ հունիսի 28-ին։
|

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
