Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Ադրբեջանն Իտալիայից մարտավարական ինքնաթիռ է գնել

511
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 12:06
Ադրբեջանն Իտալիայից մարտավարական ինքնաթիռ է գնել

Իտալիայից Ադրբեջան է մատակարարվել C-27J Spartan ռազմական ինքնաթիռը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Լեոնարդո» ընկերության ինքնաթիռը Հեյդար Ալիևի անվ․ միջազգային օդանավակայանում ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն, փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին և վերոնշյալ ընկերության տնօրեն Ստեֆանո Պոնտեկորվոն։

Հաղորդվում է նաև, որ C-27J Spartan-ն իտալա-ամերիկյան մարտավարական ռազմատրանսպորտային ժամանակակից ինքնաթիռ է։