«Բրիտանիան Ֆրանսիային խնդրել է զերծ մնալ Ուկրաինայում էսկալացիայից»․ Քեմերոն
Լոնդոնը մասնավոր կարգով փորձում է Փարիզին հասցնել Ուկրաինայում հակամարտության սրում թույլ չտալու անհրաժեշտությանը՝ Ֆրանսիայի կողմից զորքերի հնարավոր տեղակայման մասին հայտարարությունների ֆոնին։ Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը։ «Ես ողջունում եմ այն փաստը, որ ֆրանսիացիները փոխել են իրենց տեսակետը, բայց ես վստահ չեմ, որ դա ճիշտ մոտեցում է։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ եթե օտարերկրյա զորքեր մտցվեն Ուկրաինա, Պուտինի համար թիրախ կստեղծվի։ Եվ հետո հարց է առաջանում՝ ինչպես պետք է արձագանքել, եթե նրանց հարված հասցվի։ Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա»,- ասել է Քեմերոնը՝ պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկո: Նա հավելել է, որ վստահ չէ, որ Փարիզը կկարողանա ճիշտ որոշում կայացնել։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36