Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

ՄՔԴ-ն Շոյգուին և Գերասիմովին ձերբակալելու օրդեր է արձակել

508
Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 15:48
ՄՔԴ-ն Շոյգուին և Գերասիմովին ձերբակալելու օրդեր է արձակել

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է արձակել՝ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին և խաղաղ քաղաքացիների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեղադրանքով։

ՄՔԴ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոյգուի և Գերասիմովի դեմ մեղադրանքները վերաբերում են 2022թ․ հոկտեմբերից մինչև առնվազն 2023թ․ մարտի 9-ի տեղի ունեցած իրադարձություններին։

ՄՔԴ-ի դատավորները նրանց կասկածում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ, որոնք կապված են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու հետ: