Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

«Ֆրանսիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել»․ Մակրոն

366
Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 13:00
«Ֆրանսիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է երկրում քաղաքացիական պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին՝ ծայրահեղ աջական և ձախական ուժերի քաղաքականության պատճառով։ Այս մասին նա ասել է BFM TV-ի եթերում։

Մակրոնի խոսքով՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը կրոնական և էթնիկ հատկանիշներով պառակտում է հասարակությանը՝ այդպիսով հրահրելով քաղաքացիական պատերազմ։ Նա նաև քննադատել է Ժան-Լյուկ Մելանշոնի «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությանն ու ձախական «Նոր ժողովրդական ճակատ» միությանը, որոնք, ըստ նրա, առաջ են մղում կոմունիտարիզմի իրենց ձևը, ինչը նույնպես կհանգեցնի հասարակության բաժանման և հնարավոր հակամարտության: Մակրոնը ֆրանսիացիներին կոչ է արել չտրվել ծայրահեղ քաղաքական ուժերի կողմից արագ որոշումներ կայացնելու խոստումներին: Նա նշել է, որ պետք է ավելի հաստատակամ լինել հանրապետական արժեքների պաշտպանության հարցում՝ ապահովելով անվտանգություն և արդարություն։

Նշենք, որ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հայտնի է ներգաղթի և անվտանգության հարցերի շուրջ իր կոշտ դիրքորոշմամբ, ինչը հաճախ քննադատության է արժանանում հասարակությանն էթնիկ և կրոնական հատկանիշներով բաժանելու համար: