«Ամեն օր ինձ մեղադրում են Պուտինի «պեշկա» լինելու մեջ»․ Վուչիչ
Տարածաշրջանային և տեղական մի շարք լրատվամիջոցներում ամեն օր ինձ մեղադրում են Պուտինի «պեշկա» լինելու մեջ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: «Արդեն 2,5 տարի է՝ լսում եմ, որ ես Պուտինի «պեշկան» եմ, ում հրամանով պատերազմ կարող եմ սկսել տարածաշրջանում, ով ինձ հենց այնպես չէ շքանշանով պարգևատրել, և որ ես ամեն ինչ անում եմ՝ նրա հետ համաձայնեցնելով։ Իսկ հետո կարդում ենք, որ Վուչիչը ոչ թե Ուկրաինային է զենք վաճառել, այլ՝ Իսպանիային, Բելգիային, Չեխիային, Աստված գիտի՝ էլ ում, իսկ այդ զենքի մի մասը հայտնվել է Ուկրաինայում։ Դրա համար ես պետք է արդարանա՞մ։ Ընդ որում, մենք զենք չենք արտահանում, միայն՝ Ադրբեջան, Կիպրոս և ԱՄԷ։ Այլևս ոչ մեկի հետ զենքի պայմանագրեր չունենք։ Պաշտպանական արդյունաբերության զարգացումից հրաժարվելով՝ կարելի է ոչնչացնել սեփական հողը, արդյունաբերության աշխատողները կմնան առանց եկամուտների և կսկսվեն բողոքի ցույցեր ու գործադուլներ»,- ասել է Վուչիչը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36