Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

ԵՄ-ն հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ կսկսի

1361
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 16:24
ԵՄ-ն հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ կսկսի

Եվրոմիության բոլոր 27 երկրները հաստատել են ԵՄ-ին անդամակցելու շուրջ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը: Դրանք կսկսվեն հունիսի 25-ին, հաղորդում է AFP-ն։

Բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցրել են ԵՄ ֆինանսների նախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը: Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել՝ Եվրոմիությանը հանրապետության անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում՝ ամփոփելով եվրոինտեգրման հարցերով ազգային հանձնաժողովի նիստի արդյունքները։