Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը
![]() Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հանդես է եկել խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ։ Այդ կապակցությամբ իշխող ուժի պատգամավորները դիմել են Ադրբեջանի նախագահին։ Կուսակցության փոխնախագահն ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին։ Թեմայի վերաբերյալ թելեգրամյան իր էջում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Ինչպես և ենթադրելի էր, խնդիրը զուտ տեխնիկական է։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Դրանք համընկնում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի («COP29») հետ, ուստի և որոշել են առաջ գցել ընտրությունները։ Դե բռնապետական երկիր է, շարժվում են ըստ հարմարության, այնպես որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, նույն բռնապետն է, նույն ռազմատենչ Ադրբեջանը ու նույն հայատյաց պատգամավորները․․․»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
