Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Նոր պատժամիջոցներն ուղղված են Պուտինի «ստվերային նավատորմի» դեմ»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

604
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 18:06
«Նոր պատժամիջոցներն ուղղված են Պուտինի «ստվերային նավատորմի» դեմ»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Նոր պատժամիջոցները կազդեն ռուսական էներգետիկ հատվածի վրա և կոչված են զրկելու Ռուսաստանին առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

EUObserver-ի հաղորդմամբ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել մոտ 40 ֆիզիկական և իրավաբանական անձինք։

«Սահմանափակող միջոցները կոչված են Ռուսաստանին զրկելու առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից և էներգետիկայից հետագա եկամուտներից։ Պատժամիջոցներն ուղղված են Պուտինի «ստվերային նավատորմի» և արտասահմանում ստվերային բանկային ցանցի դեմ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Ըստ G7-ի երկրների՝ Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է նավթի և նավթամթերքի գների շեմը շրջանցելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների 14-րդ փաթեթը։