«Ընտրություններում աջակողմյան ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել Կիևին աջակցության դադարեցմանը»․ Գաբրիել Աթալ
870
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 13:18
![]() Ընտրություններում աջակողմյան ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել Կիևին աջակցության դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է BFMTV-ն։ Աթալի կարծիքով՝ ընտրություններում աջակողմյան ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել «շատ լուրջ փոփոխությունների», որոնց թվում նշվում է «Ուկրաինային աջակցության զգալի մասի դադարեցումը» և «Ռուսաստանին ենթարկվելու ռիսկը»։ Աթալը հավելել է, որ աջակողմյան ուժերի հաղթանակը կդառնա «ֆրեքզիթի» (ԵՄ-ից Ֆրանսիայի դուրսբերում) սկիզբ։ Նշենք, որ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ այս տարվա հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: Վերջին հարցումների համաձայն՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորումը» առաջատարն է՝ 31,36 տոկոսով: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
