«Ակնկալում ենք առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում»․ Եվգենի Իվանով
481
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 11:30
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։ «Հանձնարարվել է բացել գլխավոր հյուպատոսություններ Հայաստանում և Մալդիվներում։ Այժմ Ինդոնեզիայում՝ Բալիում, գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընդհանուր առմամբ դա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։ Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին դիվանագետը նշել է, որ այն սպասվում է «մոտ ժամանակներս»։ «Ակնկալում ենք՝ մինչ տարեվերջ»,- հավելել է Իվանովը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18