Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ-Իսրայել հանդիպումը՝ Նեթանյահուի տեսագրության պատճառով․ #Axios
![]() Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ-Իսրայել բարձր մակարդակով հանդիպումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տարածած տեսանյութի պատճառով, որում նա պնդում է, որ ԱՄՆ-ն հետաձգում է Իսրայելին ռազմական օգնության հատկացումը, գրում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։ Հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է քննարկեին Իրանի թեման, նախատեսված էր հինգշաբթի։ Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդականներին «զայրացրել է» Նեթանյահուի տեսագրությունը։ Axios-ը նշում է, որ հանդիպումը չեղարկելու որոշումը «ինքնաբուխ» է եղել․ իսրայելցի որոշ պաշտոնյաներ բանակցությունների համար մեկնում էին Վաշինգթոն, սակայն նրանց հորդորել են հետ վերադառնալ։ «Ամերիկացիները զայրացած են։ Բիբիի (Նեթանյահուի մականունը-խմբ․) տեսանյութը մեծ վնաս է հասցրել»,- պարբերականի հետ զրույցում ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
