«Լիակատար աջակցություն ենք հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին»․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում նշել է Ռուսաստանի դերն աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում, հաղորդում է Коммерсант-ը։ Նա աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության անցկացմանը: «ԿԺԴՀ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում հանուն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին, Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին»,- ասել է Կիմ Չեն Ընը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունները «նոր ծաղկման փուլ են թևակոխում, որն անհնար է համեմատել նույնիսկ անցյալ դարի կորեական-խորհրդային հարաբերությունների ժամանակաշրջանի հետ»։ Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ երկու երկրների բարեկամությունը կամրապնդվի։ Իր հերթին, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ռուսական քաղաքականությանը հետևողական և անփոփոխ աջակցությունը ԿԺԴՀ-ի կողմից, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ»։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18