Արցախի թեմի առաջնորդը հանդիպումներ կունենա արցախահայության հետ
422
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 19:24
![]() ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հունիսի 21-ի ժամը 11։00-ին՝ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։ Հունիսի 8-ին Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում արցախահայության հետ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանն ասել էր. «Արցախի թեմը, Հայոց Հայրապետի օհնությամբ, չի լուծարվել, իր հոգեխնամ գործունեությունն է ծավալում։ Այս հանդիպումների նպատակն է նաև իրազեկելու, որ հոգևոր իշխանությունն այսօր կա, քանի որ արցախահայությունը մշտապես եղել է եկեղեցու կողքին»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
