Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի»․ Քիրբի

1153
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 13:36
«ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի»․ Քիրբի

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին, հաղորդում է РБК Украина-ն։

«ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի համոզվի, որ ուկրաինացիները կարող են դա անել։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, հիշեցնեմ, որ և՛ դաշինքը, և՛ ԱՄՆ-ն հայտարարել են, որ նախ պետք է հաղթել այդ պատերազմում»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ «ԱՄՆ նախագահը հավատում է, որ ՆԱՏՕ-ն է Ուկրաինայի ապագան»։