Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը բավականաչափ քաղաքական իմաստություն կունենա». Գալուզին

421
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 11:30
«Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը բավականաչափ քաղաքական իմաստություն կունենա». Գալուզին

Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Երևանից ավելի հաճախ են հնչում անհիմն քննադատություններ՝ ուղղված Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին։ Դա առնվազն ապակառուցողական է և անհեռատես։ Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել՝ քննարկելու Երևանին հուզող հարցերը։ Մոսկվան հավատարիմ է եղել և հավատարիմ է մնում պայմանավորվածությունների ամբողջ համալիրին՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում։ Մոսկվան չի հրաժարվել դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններից։ Ընդ որում, մեր տարբեր նախաձեռնություններին մենք այդպես էլ արձագանք չենք ստացել։ Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ ղեկավարությունը բավականաչափ քաղաքական իմաստություն կունենա՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը, և որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են ՀՀ ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ասել է Գալուզինը։