Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները»․ Լըքորնյու

125
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 11:06
«Շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները»․ Լըքորնյու

Շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն։

«Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է, մեր աջակցությունը մշտական է։ Ջերմ և արդյունավետ զրույց ունեցա գործընկերոջս՝ Սուրեն Պապիկյանի հետ։ Կարևոր իրադարձություն էր CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- գրել է Լըքորնյուն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիան և Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր են ստորագրել։