«Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին»․ Գալուզին
Արևմուտքը Հայաստանի իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանմանը։ Ինչ էլ խոստանան արևմտյան երկրները, որոնք դրդել են Հայաստանի իշխանություններին սառեցնել մասնակցությունը կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանքներ այսօր չկան։ ՀԱՊԿ պոտենցիալի զարգացմանն ուղղված աշխատանքները համակարգված կերպով առաջ են շարժվում։ Ընթանում է ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմների մշակում, կազմակերպության հավաքական ուժերի կարողությունների ամրապնդում՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր՝ կապված Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգության ապխահովման հետ»,- ասել է Գալուզինը։ |
«Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5817:24«Արցախը հայկական տեսնելու պայքարը պայքար է ՀՀ ինքնիշխանության և անկախության համար»․ ՀայաՔվե
5217:18«Տեղակալներին ԱԺ ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5817:06«Ունենք «կարմիր գծերն» արհամարհող իշխանություններ և խորհրդարանական ընդդիմություն»․ Սուրեն Սուրենյանց
5816:48«Քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր»․ Արցախի հանձնախումբ
5216:42ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
6316:36