«Ռուսաստանը ոչ մեկի հետևից չի վազի»․ Լավրով
755
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 16:48
![]() Ռուսաստանը չի վազի այլ երկրների հետևից և չի պարտադրի ուկրաինական հակամարտության կարգավորման իր նոր առաջարկը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։ «Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի դերին՝ մենք ոչ մեկի հետևից չենք պատրաստվում վազել։ Մեր դեսպաններն ամենայն մանրամասնությամբ համապատասխան մայրաքաղաքներում կփոխանցեն նախագահի ելույթի տեքստը»,- ասել է Լավրովը։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ լքեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքները, իսկ Կիևը պետք է պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին և երկրում իրականացնել ապառազմականացում։
|

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
