Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Ուկրաինայում միակ լեգիտիմ մարմինը Գերագույն ռադան է»․ Պուտին

545
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 15:06
«Ուկրաինայում միակ լեգիտիմ մարմինը Գերագույն ռադան է»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության մասին։ Նրա խոսքով՝ Զելենսկու լեգիտիմությունը «հնարավոր չէ վերականգնել ոչ մի հնարքով»։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայում իշխանության միակ լեգիտիմ մարմինն այսօր մնում է միայն Գերագույն ռադան։

«Ուկրաինայում նախագահական ընտրությունների չեղարկումը ներկայացում էր։ Ուկրաինայի պատմության ներկայիս ողբերգական էջը սկսվել է իշխանության ուժային զավթմամբ՝ 2014թ․ հակասահմանադրական հեղաշրջմամբ։

Եվ այժմ Ուկրաինայում իշխանությունը կրկին, ինչպես 2014թ․, բռնազավթված է և պահվում է անօրինական ճանապարհով»,- ռուսական լրատվամիջոցները մեջբերում են Պուտինի խոսքը։