«ԱՄՆ-ն չի քննադատում ՀՀ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու համար»․ Զախարովա
![]() ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում ՀՀ իշխանություններին՝ հանրահավաքները ճնշելու համար: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ТАСС-ի հաղորդմամբ՝ դիվանագետը համեմատել է Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերի վերաբերյալ այդ երկրներում ԱՄՆ դեսպանատների տարածած հայտարարությունները։ «Ահա և ողջ ժողովրդավարությունը. մի դեպքում Վաշինգթոնն իր դեսպանատան շուրթերով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացնել պատասխանատու կերպով, և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ընդհակառակը, ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից հրահրված անկարգություններին։ Սա «կանոնների» վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկեր է, որտեղ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով, ելնելով տվյալ պահի հանգամանքներինց, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարացնելու համար»,- գրել է Զախարովան։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
