Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Սի Ցզինփինը խոստացել է զենք չվաճառել Ռուսաստանին»․ Զելենսկի

546
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 11:36
«Սի Ցզինփինը խոստացել է զենք չվաճառել Ռուսաստանին»․ Զելենսկի

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը խոստացել է զենք չվաճառել Ռուսաստանին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ։ Նա ինձ խոստացել է, որ ոչ մի զենք չի վաճառի Ռուսաստանին...Եթե նա այն մարդն է, ում կարելի է հարգել, ապա նա դա չի անի, նա խոսք է տվել»,- Liga-ն մեջբերում է Զելենսկու խոսքը։

2023 թվականի փետրվարի վերջին The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն արևմտյան պաշտոնյաների խոսքը, գրել է, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստան հրետանի և անօդաչուներ մատակարարելու հնարավորությունը։