Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Բայդենը և Զելենսկին 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել

1520
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 10:54
Բայդենը և Զելենսկին 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իտալիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում 10 տարի ժամկետով անվտանգության համաձայնագիր է ստորագրել Վաշինգթոնի և Կիևի միջև՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Reuters գործակալությունը-ը։

«Կողմերը տվյալ համաձայնագիրը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կամուրջ։ Ուկրաինայի անվտանգության ապահովման համար կողմերը ընդունում են, որ Ուկրաինային անհրաժեշտ են զգալի զինված ուժեր, հզոր ներուժ և մշտական ներդրումներ ռազմաարդյունաբերական համալիրում, որոնք համապատասխանում են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության չափանիշներին։ Համաձայնագրում ասվում է նաև, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային օգնություն տրամադրել ՝ կապված ռազմական արտադրանքի տրամադրման, հետախուզական տվյալների, զինվորականների պատրաստման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։