Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանին զինելու մասին տվյալների արտահոսքը՝ հայ-բելառուսական հարաբերությունների ճգնաժամի պատճառ»․ #Politico

1513
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 10:00
«Ադրբեջանին զինելու մասին տվյալների արտահոսքը՝ հայ-բելառուսական հարաբերությունների ճգնաժամի պատճառ»․ #Politico

Ամերիկյան Politico թերթի եվրոպական հրատարակությունը հանդես է եկել պնդմամբ՝ Բելառուսը 2018-2022թթ․ զինել է Ադրբեջանին, ինչը հայ-բելառուսական հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել։

Թերթը հղում է անում «մեծ թվով փաստաթղթերի արտահոսքին»։ Թերթին համապատասխան տեղեկություն է տրամադրել հայկական «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն» ՀԿ-ն։

Politico-ն պնդում է, որ Մինսկը Բաքվին հրետանային և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր է մատակարարել։ Թերթի պնդմամբ՝ դրանք «ակտիվորեն օգտագործվել են հայ-ադրբեջանական հակամարտությունում»։

Հոդվածում նաև ասվում է, որ փաստաթղթերի հենց այդ արտահոսքն է դարձել հայ-բելառուսական հարաբերություններում ներկայիս դիվանագիտական ճգնաժամի պատճառը, որից հետո կողմերը հետ են կանչել իրենց դեսպաններին։

Թերթը հիշեցնում է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ հանդիսացող Բելառուսին մեղադրեց Հայստանի և Ադրբեջանի հակամարտության ժամանակ իր դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ։ Բացի այդ, Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը և չի բացառում, որ դուրս կգա կազմակերպությունից, նշում է Politico-ն։