«ՀՀ-ում Բելառուսի դեսպանն առաջիկայում կմեկնի Մինսկ»․ Բելառուսի ԱԳՆ խոսնակ
546
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 17:06
Հայաստանում Բելառուսի դեսպանն առաջիկայում կմեկնի Մինսկ։ Այս մասին, Белта-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։ «Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները, որքան էլ ՀՀ ղեկավարությանը դրան դրդեն արտաքին խաղացողները։ Եթե որևէ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։ Մենք բոլորս տեսնում ենք՝ որքան բարդ է այսօր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, և որքան սրընթաց է ընթանում երկրի ներսում դիմակայությունը։ Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն էմոցիոնալ լուրջ ծանրաբեռնվածության նկատմամբ։ Դա մենք կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում՝ դրա հետ ի՞նչ կապ ունի Բելառուսը»,- ասել է Գլազը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36