Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Հայաստանի դուրսբերումը չի ազդի ՀԱՊԿ պաշտպանունակության վրա»․ ռուս պատգամավոր

498
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 16:00
«Հայաստանի դուրսբերումը չի ազդի ՀԱՊԿ պաշտպանունակության վրա»․ ռուս պատգամավոր

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերման հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, բայց կազդի այդ պետության սեփական պաշտպանունակության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

«Դա կանդրադառնա միայն Հայաստանի պաշտպանունակության վրա, բայց, անկասկած, որոշումը հայկական կողմինն է։ Խնդիրն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի ՀՀ ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում ժողովրդի շահերով։ Դա է ողբերգությունը»,- РИА Новости-ն մեջբերում է Կարտապոլովի խոսքը։