Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Կշարունակենք աշխատանքը՝ Երևանի դիրքորոշումը պարզելու համար»․ Պեսկով

475
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 14:24
«Կշարունակենք աշխատանքը՝ Երևանի դիրքորոշումը պարզելու համար»․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետագայում ևս կաշխատի Հայաստանի հետ՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը հստակեցնելու համար։ «Հույս ունենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, մենք կպարզաբանենք նրանց դիրքորոշումը, և, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում մենք հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Պեսկովը նշել է, որ աշխատանքը շարունակելու հարցում, հավանաբար, շահագրգռված է նաև Հայաստանը: