ՀԱՄԱՍ-ը պահանջներ է ներկայացրել Իսրայելին
Պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պահանջն է։ Այս մասին՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է The Times of Israel-ը։ Պարբերականի զրուցակիցների խոսքով ՝ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի իշխանություններից պահանջում է հրադադարի երաշխիքներ տրամադրել: Միևնույն ժամանակ, իսրայելական կողմը ենթադրյալ գործարքի առաջին փուլում առաջարկել է միայն 6 շաբաթով զինադադար հաստատել։ Այդ ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պետք է պայմանավորվեն 2-րդ փուլի պայմանների շուրջ, որը կներառի մշտական հրադադար։ Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի առաջարկը հնարավորություն է տալիս երկարաձգել 6-շաբաթյա հրադադարը բանակցությունները շարունակելու համար, ՀԱՄԱՍ-ում մտավախություն ունեն, որ ժամանակավոր սահմանափակումը թույլ կտա իսրայելական կողմին պատրվակ գտնել՝ գործարքը խափանելու և ռազմական գործողությունները վերսկսելու համար, նշում է պարբերականը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36