«Բուդապեշտը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, բայց չի կարող այն կանխել»․ Օրբան
![]() Բուդապեշտը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, սակայն չի կարող կանխել այն, քանի որ դաշինքի անդամների մեծ մասն աջակցում է առաքելությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ ասուլիսում, հաղորդում է AFP-ն։ «Հունգարիան ստիպված է ընդունել իրավիճակը, քանի որ այն փոխելու հնարավորություն և ուժ չունի։ Հայտնի է, որ Հունգարիայի դիրքորոշումը տարբերվում է Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնության դիրքորոշումից։ Հունգարիան ընդունում է, որ իր կարծիքից տարբերվող կարծիքների քանակը զգալի է, ուստի մենք շնորհակալ ենք գլխավոր քարտուղարին, որը թույլ տվեց մեր դիրքորոշումն ու իրավիճակի վերաբերյալ մեր վերլուծությունը ներկայացնել ՆԱՏՕ-ի բոլոր շրջանակներում»,- ասել է Օրբանը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
