Բայդենը՝ որդու դատավճռի մասին
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է երդվյալ ատենակալների ժյուրիի՝ վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ նրա որդին՝ Հանթեր Բայդենը, մեղավոր է ճանաչվել զենք պահելու գործով։ «Ինչպես անցած շաբաթ խոստացել էի, ես ընդունում եմ դատավճռի արդյունքները։ Ես միշտ կլինեմ Հանթերի և մեր ընտանիքի մնացած անդամների կողքին՝ ցուցաբերելով սեր և աջակցություն: Ոչինչ երբեք չի փոխի դա»,- NBC News-ը մեջբերում է Բայդենի խոսքը։ Հանթեր Բայդենը հունիսի 11-ին մեղավոր է ճանաչվել զենքի պահման հետ կապված խախտումների գործով մեղադրանքի բոլոր 3 կետերով: Երդվյալ ատենակալների որոշման համաձայն՝ նա ստել է, որ թմրանյութ չի օգտագործում, երբ ձևակերպել է Colt Cobra 38SPL ատրճանակի գնումը։ ԱՄՆ նախագահի որդուն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և մինչև 750 հազար դոլարի չափով տուգանք: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
