Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ.

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները․ #Mtavari

513
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2024 թ., 10:18
Ռուսաստանը և Վրաստանը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները․ #Mtavari

Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն ակտիվ աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, հաղորդում է վրացական ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Ըստ տեղեկությունների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ՌԴ ղեկավարությունն ակտիվ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։

Հեռուստաալիքը նշում է, որ իշխանությունները մտադիր են Մոսկվայում վրացական դեսպանատուն բացել։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թբիլիսին արդեն դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների ընտրություն է անցկացնում։