Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ոմանք շունչները պահած սպասում են չհաջողելուն, ու դրանք քպ-ականներ չեն»․ Լուսինե Հարոյան

106
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 14:24
«Ոմանք շունչները պահած սպասում են չհաջողելուն, ու դրանք քպ-ականներ չեն»․ Լուսինե Հարոյան

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես զարմանում եմ, ոմանք կարծես շունչները պահած սպասում են, որ ամեն ինչ չհաջողի, ու իրենք չարախնդան՝ տեսա՞ք, որ չեղավ:
Ու դրանք քպ-ականները չեն:
Դրանք էն նիկոլաքննադատներն են, որոնք ոչինչ ու ոչ մեկի հավան չեն, բացի իրենցից, որոնք երբեք ու երբեք ոչ մի հավաքի չեն գնում՝ պատճառաբանելով, թե սխալ մարդիկ են էնտեղ:
Իրենք միշտ, միշտ կգտնեն սխալ մարդ՝ չգնալու ու ոչինչ չանելու համար:
Արդեն 6 տարի է, իրենք բոլոր հավաքներին զբաղված են սխալ մարդ փնտրելով ու գտնելով ու չգնալով:
Ու դրա համար նիկոլը 6 տարի է նստած է իր տեղում:
Բա ճիշտ մարդիկ ովքեր ե՞ն՝ դո՞ւ, որ անգամ 6 ու կես մարդ չես կարողանում հավաքել շուրջդ:
Լավ, էս 6 տարին քեզ բավական չեղա՞վ հասկանալու համար, որ դու էս աշխարհում միակ ճիշտը չես:
Ես Սրբազանի հավաքներին էնպիսի սխալ մարդկանց եմ տեսել, որ չեք էլ պատկերացնի:
Եվ ի՞նչ, ի՞նչ դրանից:
Կամ. ես որքան քրիստոնեությունն եմ համարում հայ կյանքի ու մշակույթի կարևորագույն բաղկացուցիչ ու ինքնության կերտող, նույնքան էլ հին հայկական կրոնը:
Ու ի՞նչ դրանից, դա ինձ պիտի խանգարի հոգևորականի կողքին լինե՞լ, այն հոգևորականի, որ հայրենասեր է ու իմ չափ սիրում է հայրենիքը:
Ինչու՞ դա պիտի խանգարի համախմբվել:
Ամենակարևորը, ո՞նց կարող է որոշ մարդկանց ներկա լինելը խանգարել քեզ հայրենիքդ սիրել, այսինքն՝ գորոծողություն անել:
Այսինքն դու ընտրովի հայրենասեր ե՞ս, պատրաստ ես գործողության միայն, եթե քո ուզած մարդիկ կերևան քո տեսադաշտում:
Բա եթե էդքան մտահոգ ես, առավել ևս պիտի գնաս ու էդ սխալ մարդկանց լինելը կոնպենսացնես քո ներկայությամբ:
Քո տանը, ընտանիքում, որ մի բան սխալ է լինում, դու փորձում ես լուծել քո խնդիրը, թե՞ ընտանիքիդ անդամներին ասում ես՝ դուք սխալ մարդիկ եք, ես գնացի, հաջող ձեզ:
Չէ, խնդիրը սխալ մարդիկ չեն, խնդիրը դուք եք ու ձեր կեղծությունը, ձեր ամբիցիաները:
Որովհետև անշահախնդիր մարդը աչքը չի տնկում ուրիշների վրա ու հաշվարկներ չի անում:
Բազմիցս առիթներ եղել են՝ ցույց տալու, որ անկեղծ եք ձեր մտահոգութուններում, երբ զոհված տղերքի ծնողներին էին գնում դատախազություն՝ նիկոլին կալանավորելու պահանջով, երբ նույն ծնողներին դատում էին, երբ անհետ կորածների ծնողներն էին հավաքներ անում նիկոլի դեմ:
Երբեք ձեզնից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ:
Բա ու՞ր էիք:
Թե՞ էդ ծնողներն էլ էին սխալ մարդիկ:
Ավելին, դուք անգամ չեք էլ խոսել այդ մասին, պարզապես արհամարհել եք:
Էդքան բան:
Դուք նստեք տանը ու շարունակեք հայրենասիրության ձեր իմիտացիան:
Իսկ ես հեսա կգնամ Բաղրամյան, մի քիչ կնստեմ , բնականաբար կտեսնեմ լիքը սխալ ու ճիշտ մարդիկ, դե իմ պատկերացմամբ էլի:
Իսկ հունիսի 12-ին՝ վաղը 15:00-ին ես անպայման լինելու եմ այնտեղ:
Որովհետև ես չեմ գնում էնտեղ մարդկանց սխալ ու ճիշտն անելու, գնում եմ որովհետև չեմ կարող չգնալ, չեմ կարող պարզապես նստել ու նայել, թե ոնց ենք գահավիժում:
Ու ցանկացած տեղ, որտեղ կա թեկուզ մեկ տոկոս շանս՝ կանգնեցնել այդ գահավիժումը, ես այնտեղ կլինեմ անպայման:
Դրա համար ես գնում եմ լինեմ այն մարդու կողքին, որը փորձում է կանգնեցնել այդ գահավիժումը, չէ, սխալ ասացի, ես գնում եմ լինեմ այդ գաղափարի կողքին, ոչ թե մարդու:
Ինձ գաղափարն է տանում ու նպատակը»:

Աղբյուրը`   Լուսինե Հարոյան