Մակրոնը քննարկում է իր հրաժարականի հնարավորությունը․ #Europe1
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «Նախագահի հրաժարականը տաբու չէ։ Այո, այսօր պետք է դիտարկել բոլոր սցենարները։ Մակրոնը պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետը»,- ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքը։ Europe 1-ը պնդում է, որ այդ «ծայրահեղ միջոցների սցենարը» Մակրոնը քննարկել է վերջին մի քանի շաբաթում։ Միևնույն ժամանակ, ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի համար նախընտրելի տարբերակ չէ։ «Մեկ այլ ռազմավարություն, որ կարող է ընտրել նախագահը, խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իշխանության և աջակողմյան «Ազգային միավորման» համակեցությունն է, որպեսզի չխանգարի այդ կուսակցության քաղաքականության ձախողմանը՝ մինչև 2027թ․ նախատեսված նախագահական ընտրությունները»,- նշում է ռադիոկայանը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18