Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Հակաիրանական հայտարարություններն անհիմն են, քաղաքական նպատակ հետապնդող»․ Քանանի

496
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 10:00
«Հակաիրանական հայտարարություններն անհիմն են, քաղաքական նպատակ հետապնդող»․ Քանանի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասվում է ԻԻՀ ԱԳՆ-ի թելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

«Քանանին անհիմն և քաղաքական նպատակ հետապնդող է անվանել հակաիրանական ուղղվածությամբ հայտարարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քանանին նշել է, որ «անվիճելի է Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության հաստատման ու ամրապնդման, միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործում»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Փարիզն ու Վաշինգթոնը մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա՝ հասնելու «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների դադարեցմանը»։