Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.

«Իրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները փոխող ցանկացած նախաձեռնության»․ Ալի Բաղերի

365
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 13:36
«Իրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները փոխող ցանկացած նախաձեռնության»․ Ալի Բաղերի

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, այն է՝ Թեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։ Այս մասին Քանին ասել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։

«Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, սակայն մենք չենք ընդունի որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները»,- ասել է նա։