Իսրայելի ընդդիմության առաջնորդը հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին
![]() Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Հանցը, որը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց հետո դարձել է ռազմական կաբինետի անդամ, հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին՝ Գազայի հատվածում հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հաղորդում է BBC-ն։ Ելույթ ունենալով Թել Ավիվում՝ Հանցը հայտարարել է, որ այդ որոշումը «կայացրել է ծանր սրտով»։ «Ցավոք, պարոն Նեթանյահուն խանգարում է մեր իրական հաղթանակին, որը կարդարացներ շարունակվող ցավոտ ճգնաժամը»,- ասել է նա։ Եզրափակելով իր խոսքը՝ Հանցը կոչ է արել վարչապետին նշանակել հաջորդ համընդհանուր ընտրությունների օրը, որտեղ ինքը, ինչպես սպասվում է, կդառնա գլխավոր ֆավորիտներից մեկը: Նեթանյահուի արձագանքը չի ուշացել։ «Բենի, հիմա դուրս գալու ժամանակը չէ, հիմա ջանքերը միավորելու ժամանակն է»,- գրել է նա՝ X-ում։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
