Օրբանի կուսակցությունը ԵԽ ընտրություններում վատագույն արդյունքն է ցուցաբերել
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» աջակողմյան պահպանողական կուսակցությունը Եվրոխորհրդարանի ընտրություններում ստացել է ձայների 44,6%-ը՝ ըստ նախնական հաշվարկների, որոնք հրապարակվել են երկրի Ազգային ընտրական բյուրոյի կայքում: Նշվում է, որ սա կուսակցության ամենավատ արդյունքն է Եվրոխորհրդարանի ընտրություններում իր ողջ պատմության ընթացքում։ Հունգարիան ԵՄ-ին անդամակցել է 2003թ․, 2004թ․ տեղի են ունեցել առաջին ընտրությունները հունգարական կուսակցությունների մասնակցությամբ, և միայն այդ ժամանակ «Ֆիդես»-ը ստացել է ձայների 47,4%-ը։ Ընդ որում, «Ֆիդես»-ի նախկին անդամ Պետր Մագյարի կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր «Տիսա» քաղաքական ուժը, ստացել է ձայների 30,1%-ը, ինչը սպասվածից շատ է: Կուսակցությունը լավ արդյունքների է հասել վերջին 14 տարում՝ համեմատելով Հունգարիայի ցանկացած ընդդիմադիր կուսակցության հետ։ Օրբանը նշել է, որ իր կուսակցությունը, միևնույն է, մյուսներից ավելի շատ է հավաքել։ «Այսօր մենք հաղթել ենք հին ընդդիմությանը, նոր ընդդիմությանը, և ինչպես էլ ընդդիմությունը հաջորդ անգամ կոչվի, մենք կրկին ու կրկին կհաղթենք»,- խոստացել է Օրբանը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
