Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) ցրելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, հաղորդում է BFM TV-ն: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: «Ես չեմ կարող ինձ այնպես պահել, կարծես ոչինչ չի պատահել։ Այսօր երեկոյան ցրում եմ Ազգային ժողովը։ Այդ որոշումը լուրջ է, ծանր, բայց առաջին հերթին դա վստահության ակտ է»,- նախօրեին ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով Եվրոխորհրդարանի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Պարբերականը նշում է, որ վերջին անգամ Ֆրանսիայում Ազգային ժողովը լուծարվել է 1997 թվականին՝ Ժակ Շիրակի օրոք։ Երկրի սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդիր մարմնի նոր ընտրությունները տեղի են ունենում լուծարումից հետո 20-40 օրվա ընթացքում: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
