Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկուց

772
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 17:06
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկուց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հայտարարելով Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին, ներողություն է խնդրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց՝ Քոնգրեսում նախագծի հետաձգման համար: Օգնությունը չէին կարող համաձայնեցնել մոտ կես տարի։

AP-ն նշում է, որ ԱՄՆ նախագահն առաջին անգամ ներողություն է խնդրել Ուկրաինայի իշխանություններից։ Ապրիլի 24-ին Ջո Բայդենը ստորագրել է օրինագծերի փաթեթ, այդ թվում՝ Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին։ Իսկ մինչ այդ Քոնգրեսը կես տարի չէր կարողանում համաձայնեցնել այդ փաթեթը։ Այսօր Փարիզում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարել է Ուկրաինային 225 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։