Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Հանուն պատերազմի ավարտի տարածքային զիջումներ չեն լինի»․ Զելենսկի

575
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 15:00
«Հանուն պատերազմի ավարտի տարածքային զիջումներ չեն լինի»․ Զելենսկի

Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումներին՝ պատերազմն ավարտելու համար, դա կլինի պատերազմից առաջ դադար՝ Ռուսաստանի համար։ Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «РБК-Украина»-ն։

«Կարո՞ղ է Պուտինը հաղթել պատերազմում։ Ո՛չ, քանի որ ես և դուք պարտվելու իրավունք չունենք։ Կարո՞ղ է այս պատերազմը մարել այն բնագծերում, որոնք այժմ կան։ Ո՛չ, քանի որ չարի համար բնագծեր չկան՝ լինի դա 80 տարի առաջ, թե՝ հիմա։ Կարո՞ղ ենք հաղթել այս մարտում։ Անկասկած, այո՛։ Կարող է հաղթել Ուկրաինան, հետևաբար՝ Եվրոպան, հետևաբար՝ Ֆրանսիան»,- ասել է Զելենսկին։

«Հանուն պատերազմի ավարտի տարածքային զիջումներ չեն լինի»․ Զելենսկի