«Բացառված է Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով խաղաղությունը»․ Մակրոն
523
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 10:48
Ուկրաինայում խաղաղությունը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով, սակայն դեռ բանակցությունների ժամանակը չէ, դա կորոշի Կիևը։ Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Խաղաղությունը չի կարող լինել Ուկրաինայի կապիտուլյացիան»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Մակրոնը հավաստիացրել է, որ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելն օրակարգում չէ։ Հունիսի 6-ին՝ Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Մակրոնը հայտարարել է Կիևին մի քանի Mirage 2000-5 մարտական ինքնաթիռներ փոխանցելու, ինչպես նաև ուկրաինացի օդաչուներին ու զինծառայողներին վերապատրաստելու ծրագրի մեկնարկի մասին: Նա հստակեցրել է, որ Փարիզն առաջարկում է վերապատրաստել 4,5 հազար ուկրաինացի զինծառայողների։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18