Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ես նրան գիտեմ 40 տարի, նա անազնիվ մարդ է»․ Բայդենը՝ Պուտինի մասին

1567
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 16:48
«Ես նրան գիտեմ 40 տարի, նա անազնիվ մարդ է»․ Բայդենը՝ Պուտինի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ABC News-ին տված հարցազրույցում Բայդենը Պուտինին «բռնապետ» է անվանել։

«Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 40 տարի։ 40 տարի նա ինձ անհանգստացնում է։ Նա անազնիվ մարդ է։ Նա բռնապետ է»,- ասել է Բայդենը։

Միաժամանակ, Բայդենը չի հստակեցրել՝ որտեղից է ճանաչում Ռուսաստանի նախագահին ավելի քան 4 տասնամյակ։

Ռուսական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Բայդենը մարտին Պուտինին «մսագործ» էր անվանել։