Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Ֆրանսիան 650 մլն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

588
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 16:06
Ֆրանսիան 650 մլն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Հունիսի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2 համաձայնագիր կստորագրեն՝ Ուկրաինային 650 մլն եվրոյի վարկ և դրամաշնորհներ տրամադրելու մասին, հաղորդում է Интерфакс Украина-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը։

Նշվում է, որ առաջին համաձայնագրով Զարգացման ֆրանսիական գործակալությանը կտրամադրվի 400 մլն եվրոյի չափով վարկ և 50 մլն եվրոյի չափով դրամաշնորհ՝ մինչև 2027թ․ Ուկրաինայում իր գործունեությունն ընդլայնելու, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում աջակցություն տրամադրելու համար։

Երկրորդ համաձայնագիրը վերաբերում է կրիտիկական ենթակառուցվածքի աջակցության հիմնադրամի ստեղծմանը, որում կներդրվի 200 մլն եվրո՝ էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, սանիտարական, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում ֆրանսիական ընկերություններին աջակցելու համար։