Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Գործատուն օրենք է խախտում՝ մերժելով հայրության արձակուրդ մեկնելու դիմումը. ԱԱՏՄ

227
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 15:24
Գործատուն օրենք է խախտում՝ մերժելով հայրության արձակուրդ մեկնելու դիմումը. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․ «Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին»։