«Երևանի Կարմիր բերդն ամենախորհրդավոր պատմամշակութային հուշարձանն է». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ թվում է, որ քիչ են Երևանի Կարմիր բերդի տեղն իմացողները: Հայաստանում տեսածս ամենախորհրդավոր պատմամշակութային հուշարձանն է: Գտնվում է Զովունիի ծայրամասում և կառուցված է Հրազդանի կիրճին հայող հրվանդանի վրա: Երեք կողմից անդունդներ են, իսկ մուտքի կողմից պարսպապատ է: Նախաուրարտական է, թեև պարսպի հյուսիսային հատվածի շարվածքի մեջ առկա շեկավուն քարե սալի վրա փորագրված է ուրարտական սեպագիր արձանագրություն: Լսել եմ, որ սա «մեռյալների քաղաք» է, բայց վստահ չեմ, որ դա ճիշտ որակում է: Տարածքում փոխկապակցված բազմաթիվ շինությունների, պարիսպների, անցուղիների փլատակներ կան: Բայց կարևորը դրանք չեն, այլ այն շատ յուրօրինակ զգացողությունը, որ առաջացնում է այդ վայրը: Կարծես Տիեզերքի հետ ուղիղ կապի հանգույց լինի, ուր կյանքն ու մահը մի տեսակ ներդաշնակ ու նույնական են, միաժամանակյա գոյության համազոր տարրեր են»: |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24
