Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Պուտինը խոսում է միջուկային պատերազմի մասին, իսկ Բայդենը չգիտի՝ ինչ ասի»․ Թրամփ

598
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 11:24
«Պուտինը խոսում է միջուկային պատերազմի մասին, իսկ Բայդենը չգիտի՝ ինչ ասի»․ Թրամփ

Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը, ներառյալ՝ Ռուսաստանին հարվածելու մասին Կիևի հայտարարությունները, հանգեցնում են երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը կրկին հավակնում է նախագահ դառնալ։

«Մենք ավելի մոտ ենք երրորդ համաշխարհային պատերազմին։ Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել վերջին մի քանի օրում։ Հանրապետականների խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիմա խոսում է միջուկային զենքի մասին, քանի որ Ուկրաինայում հայտարարում են Ռուսաստանին հարվածելու մասին։ Իսկ Բայդենը չգիտի՝ ինչ ասի»,- ասել է Թրամփը։

«Այդ ամենը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։ Ես կկարգավորեմ Ուկրաինայի իրավիճակը և շատ արագ»,- վստահեցրել է Թրամփը։