Մեկնարկել են Եվրոխորհրդարանի ընտրությունները
Այսօր՝ հունիսի 6-ին, մեկնարկել է Եվրոխորհրդարանի ընտրությունների 4-օրյա մարաթոնը, որը սահմանում է առաջիկա 5 տարում ԵՄ քաղաքականությունը, հաղորդում է Euronews-ը։ Քվեարկությունը տեղի կունենա ԵՄ բոլոր 27 երկրներում, որտեղ ընտրելու իրավունք ունի շուրջ 373 մլն մարդ: Քվեարկությունը կավարտվի կիրակի երեկոյան, երբ կհայտնվեն առաջին նախնական արդյունքները: Եվրոխորհրդարանում 720 տեղի հավակնում են մոտ 200 եվրոպական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրված պատգամավորները Եվրոխորհրդարանի նոր կազմում առաջին լիագումար նստաշրջանը կանցկացնեն հուլիսի կեսերին: Հունիսի 6-9-ն անցկացվող ընտրությունները մարտահրավեր կդառնան Եվրոհանձնաժողովի ապագա նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար, ում վերընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել 720 պատգամավորներից առնվազն 361-ի ձայները, ապա՝ ստանալ ԵՄ երկրների ղեկավարների հավանությունը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36