Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Հայաստանը սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից»․ Գալուզին

399
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 09:30
«Հայաստանը սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից»․ Գալուզին

Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ շփումներում, ինչն Արևմուտքի ճնշման հետևանք է։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«2023թ․ նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական ծրագիրը կնքելու և մշակելու մեր առաջարկների նկատմամբ։ Ոչ մեր մեղքով էապես նվազել են նաև պաշտպանական գերատեսչության գծով շփումները։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սա Արևմուտքի ճնշման արդյունք է»,- նշել է Գալուզինը։

Միաժամանակ, նա հայտնել է, որ Մոսկվայի և Երևանի երկկողմ շփումները չեն ընդհատվում: Մասնավորապես, Գալուզինը շեշտել է, որ մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հայ գործընկերոջը հանդիպել է փետրվարին։