Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Իրանը պատմության մեջ առաջին անգամ կարող է կին նախագահ ունենալ

521
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 17:00
Իրանը պատմության մեջ առաջին անգամ կարող է կին նախագահ ունենալ

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 կին թեկնածու, հաղորդում է IRNA-ն։

Նրանք են՝ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորներ Զոհրե Էլահիանը, Սեյեդեհ Համիդե Զարաբադին, Հաջար Չենարանին և Ռաֆաթ Բայաթը։

Էլահիանը 56 տարեկան է, աշխատում է Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայում:

45-ամյա Զարաբադին ներկայացնում է ռեֆորմիստների թևը։ Ասուլիսում հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ կողմ է «ապաէսկալացիային» և հույս է հայտնել, որ մի օր իրանցիները կին նախագահ կընտրեն:

Չենարանին 45 տարեկան է, աշխատել է ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովում, հանդես է եկել Իրանի կանանց համար պարտադիր հիջաբ կրելու կանոնների խստացման մասին օրենքների ընդունման օգտին։

Բայաթը 66 տարեկան է, սոցիոլոգ: 2005 և 2009 թվականներին գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն նրա թեկնածությունը Սահմանադրության պահապանների խորհուրդը չի հաստատել։