Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Անկարան ողջունում է Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում առաջընթացը»․ Էրդողան

424
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 13:06
«Անկարան ողջունում է Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում առաջընթացը»․ Էրդողան

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերն ամուր են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Tanap նախագծերը լուրջ ներդրում են ունեցել երկրների միջև համագործակցության զարգացման գործում»,- ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Անկարան ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի: